>





Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:





«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:




2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն:

Сообщение Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն появились сначала на MediaNews.


от admin

-->