>


Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 3.40-ին ադրբեջանական զինուժը գրոհ է ձեռնարկել Գեղարքունիքի մարզի Սոթք-Վերին Շորժա հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, փորձելով իրականացնել առաջխաղացում և զբաղեցնել նպաստավոր դիրքեր:








Այդ մասին հաղորդագրություն տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Մի քանի ժամ տևած մարտերի ընթացքում հայկական զինուժը հետ է շպրտել հակառակորդին, պատճառելով կորուստներ:


Ցավոք, կորուստ ունի նաև հայկական կողմը՝ 3 զոհ և երկու վիրավոր: Ադրբեջանը փաստորեն կտրուկ և նոյեմբերի 9-ից հետո թերևս աննախադեպ մասշտաբով սրել է իրավիճակը Գեղարքունիքի ուղղությամբ, մի քանի օր շարունակ լարված պահելով իրադրությունը Երասխի դիրքերում:

Այդ առումով հարց է առաջանում, արդյո՞ք ադրբեջանցիների համար Երասխը ըստ էության այսպես ասած շեղող մանևր էր՝ Գեղարքունիքի ուղղությամբ հիմնական գրոհը պատրաստելու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:



Сообщение Ադրբեջանին մտահոգում է այն , որ Հայաստանը միջազգային աջակցությամբ խելքի է գալիս появились сначала на MediaNews.


от admin

-->