>


Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողները խոսել են «Զինուժի» հետ։








Նրանցից ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը տեղեկացրել է, որ հերթապահություն իրականացնելիս են եղել․ «Մառախուղ էր, մութ էր, իրենց «բլինդաժը» մեզնից 10 մետր էր ներքեւ, իրենց «կարաուլը» նայում էր, որ չգնանք այն կողմ»։

Նշում է, որ հակառակորդի կիրառած նռնականետից վիրավորվել է, որից հետո աչքերի առաջը մթնել է, չի կարողացել շատ կրակել՝ հավելելով, որ չէր կարողանում քայլել, անընդհատ ընկնում էր։


Վիրավորված զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանը պատմում է, որ ծառայություն էին իրականացնում սովորականի նման, եւ հանկարծ հակառակորդն սկսել է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մեր կողմից տրվել է համարժեք պատասխան։



«Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից վերադառնալ իմ զորամաս եւ շարունակել ծառայությունս նույն ձեւի՝ պոստեր բարձրանալով, մեր սահմանները պահելով»,- ընդգծել է վիրավոր զինծառայողը։

Сообщение Ապաքինվելուց հետո պատրաստ եմ նորից մեկնել իմ զորամաս և շարունակել ծառայությունս появились сначала на MediaNews.


от admin

-->