>

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատեց․ Ինչի հետևանք է սшհմանային գրեթե ամենօրյա լшրումները

Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է հատկացնում իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում, որտեղ գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝

նկատելով, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են զգալի ներդրում ունենալ այդ տարածքում կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում` ներառյալ ռազմագերիների, փախստականների վերադարձը և զոհերի մարմինների փոխանակումը:




Քոչարյանի զոհերը

«Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության կառուցմանը, շարունակում ենք աշխատել տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասանելիությունն ապահովելու ուղղությամբ:


Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընդունում սահմանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և





Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում երկու երկրների բնակչության շրջանում չարդարացված կորուստների»,- նշեց Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցություն հայտնեց Երասխի սահմանային հատվածում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողի ընտանիքին ու հարազատներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթեց սահմանային միջադեպերի հետևանքով տուժածներին:

«Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Խստորեն անհրաժեշտ է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից, ուժային մեթոդներից,

պետք է համակարգային քրտնաջան աշխատանք՝ հանուն երկկողմ ընդունելի փոխզիջումների»,- ասաց Զախարովան՝ նշելով, որ ռուսական կողմը հայկական ու ադրբեջանական կողմերին հենց այս մոտեցմանն է տրամադրում:

«Համոզված ենք, որ կայուն ապաէսկալացիան կարող է ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման անհապաղ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:


Պատրաստ ենք այդ ջանքերն ամրապնդել մեզ մոտ եղած քարտեզային տեղեկություններով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել:

Ներկայում այս թեմայով շփումները շարունակվում են պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով»,- ընդգծեց Զախարովան:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առանձին հանդիպումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Զախարովան նշեց, որ տարածաշրջանային իրավիճակի խնդիրները եղել են բանակցությունների առանցքային թեման:

Նա հավելեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում առկա խնդիրների դժվար և մասշտաբային լինելուն, հաստատել են օպտիմալ լուծումներ գտնելու

իրենց վճռականությունը և պատրաստակամություն հայտնել հետևողական կերպով կյանքի կոչելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների և կոմունիկացիաների ապաշրջափակման հեռանկարը բացած համաձայնագիրը:

Զախարովան անդրադարձել է աշխատանքային եռակողմ խմբի գործունեությանը՝ հավելելով. «Մենք ակնկալում ենք, որ առաջիկայում աշխատանքային խումբը կկարողանա վերսկսել նիստերը:



Դա հնարավորություն կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք բխում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ու ամբողջ Հարավային Կովկասի շահերից»:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Сообщение ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատեց․ Ինչի հետևանք է սшհմանային գրեթե ամենօրյա լшրումները появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->