>


Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է Միավորված ազգերի կազմակերպությանը։








«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը մեկնաբանել է չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին հաղորդագրությունները ու նշել․


«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը, որի մասին տեղեկատվություն է ստացվել այսօր։



Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները՝ կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի և առկա հարցերը լուծել երկխոսության միջոցով», -ասել է նա։

Сообщение ՄԱԿ-ը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության մասին появились сначала на MediaNews.


от admin

-->