>

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 27 ծրագրային հայտ:




Քոչարյանի զոհերը

Այդ մասին հայտնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը։





Հաստատված ծրագրերն են․


— Արևշատ- Համայնքի Մուրացան փողոցի մասնակի ասֆալտապատում
— Այնթապ- Համայնքի ցածր ճնշման գազատարի կառուցում
— Այնթապ- Համայնքի փողոցների լուսավորության անցկացում
— Այնթապ- Համայնքի փողոցների հիմնանորոգում և հարթեցում (4 կմ)
— Մասիս ք․- Համայնքի Հերացի-Հանրապետություն փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոց ճանապարհային հատվածի ջրահեռացման համակարգի և ասֆալտ-բետոնյա ծածկի հիմնանորոգում
— Մասիս ք․- Համայնքի 38 շենքի ոստիկանություն տանող ճանապարհի և մայթի կառուցում
— Մասիս ք․- Համայնքի 1-3 փողոցների, 1-10 փողոցների փակուղիների գործող լուսավորության ցանցի շարունակության, 1-7-րդ թաղամասերի և Մասիս կայարանի մի հատվածի արտաքին լուսավորության ցանցի անցկացում

— Այգեպատ- Համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցում
— Արաքսավան- Համայնքի Նոր պոմպակայանի ու ոռոգման ցանցի կառուցում
— Ոստան- Համայնքի Տիգրան Մեծ և Զ․ Անդրանիկ փողոցների ասֆալտապատում
— Ոստան- Համայնքի ոռոգման ցանցի շուրջ 1000 գծմ․ հատվածի բետոնե կիսախողովակների անցկացում
— Դիմիտրով- Համայնքի գերեզմանատան մուտքի բարեկարգում
— Դիմիտրով- Համայնքային գրադարանի շենքի որպես համայնքային հանդիսությունների սրահի վերակառուցում
— Հովտաշեն- Համայնքի փողոցների լուսավորության անցկացում



— Հովտաշեն- Համայնքի վարչական մասնաշենքի տանիքի վրա 20․02 կվտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում
— Հայանիստ- Համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում և տանիքի վերանորոգում
— Հայանիստ- Համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում
— Վարդաշեն- Համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի բարելավում
— Մասիս- Համայնքի Արտաշատյան խճուղու, Պ․ Սևակ, 2-րդ և Պ․ Պետրոսյան փողոցների գազաֆիկացում
— Գինեվետ- Համայնքի զբոսայգու վերակառուցում (2-րդ փուլ)

— Գինեվետ- Համայնքի 3-րդ փողոցի 5-րդ հասցեում գտնվող բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում
— Այգեպատ- Համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցում
— Բերդիկ- Համայնքում արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում
— Նորամարգ- Համայնքի Ազատության, Մաշտոցի և 1-ին փողոցների գազաֆիկացում
— Ոսկետափ- Համայնքի Մուսա Լեռան փողոցի ասֆալտապատում
— Խաչփար- Համայնքի 15-րդ փողոցի ոռոգման առուների կապիտալ վերանորոգում
— Գեղանիստ- Համայնքի ոռոգման համակարգի կառուցում։

Сообщение Արարատի մարզից ևս 27 սուբվենցիոն ծրագրային հայտ է հաստատվել появились сначала на MediaNews.


от admin

-->