>


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը: Այս մասին հաղորդում է ANCA-ն:








Քոչարյանի զոհերը

Նշվում է, որ այս օրինագծի նախաձեռնողն ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնն է:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել էր ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Նա այդ մասին տեղեկացրել էր Կոնգրեսին՝ նշելով, որ վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը:



Հիշյալ ուղղումն ընդունվել է 1992 թվականին։ Փաստաթղթով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով ռազմական օգնություն ցուցաբերելը։ Սակայն 2001 թվականին ԱՄՆ-ի վարչակազմերը ժամանակավորապես կասեցրել են ակտի գործողությունը՝ հիմնականում նպատակ ունենալով ստանալ Ադրբեջանի աջակցությունը՝ որպես տարանցիկ տարածք Աֆղանստան բեռների փոխադրման համար։

Сообщение ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել появились сначала на MediaNews.


от admin

-->