>

Արդեն տևական ժամանակ է ինչ Մարալիկ քաղաքում ընդվզումներ են համայնքապետի դեմ։ Քաղաքացիների մի մասը պահանջում է համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։

Հրաժարական պահանջողներից մեկը Ագուն Սաղաթելյանը Armdaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ  սկսվել է նստացույցից. «Սկզբում մենք վրանային նստացույց էինք անում համայնքի հրապարակում։ Մենք մի քանի անգամ դիմել ենք իշխանություներին, բայց օժանդակություն չստացանք։ Դրանից հետո սկսեցինք դիմել կտրուկ միջոցների։  Փակել էինք Մարալիկ-Գյումրի ճանապարհը,հետո արդեն փակեցինք համայնքապետարանը, որին հարակից են սոցապը, նոտարական գրասենյակը, Վիոլլա ջրի գրասենյակը։ Մի խոսքով կաթվածահար ենք արել ամբողջ համայնքը»։




Քոչարյանի զոհերը

Ագունի խոսքերով գործող համայնքապետը ամեն բան անում էր, որպեսզի սրեր իրավիճակը և տաներ բախումների. «Իր համակիրներին հավաքել էր մեզանից ընդամնեը 20-30 մետր հեռավորության վրա։ Նա օգտվել էր իր վարչական ռեսուրսից, քանի որ բացի իր հարազատներից, եկել էին նաև համայնքապետարանի աշխատողներ, նաև խոշորացված համայքների համայնքապետարանի աշխատողները, էլ.ցանցի աշխատողները, որովեհտև էլ. ցանցի տնօրենը Գևորգյանի քեռին է, Ճանշին ՓԲԸ-ի աշխատակիցները, քանի որ այս ընկերության տնօրենը նրա մորաքրոջ ամուսինն է, ուսումնարանի աշխատակիցները, որի տնօրենը Արտակի քեռու տղան է և մանկապարտեզի դաստիրարակները, ովքեր տուն էին ուղարկել բոլոր երեխաներին։ Ոչ մի հասարակ մարալիկցի չի եղել նրանց կողքին»։




Ագունը պատմում է, որ փորձել են մի քանի անգամ սրել իրավիճակը,փողոց են փակել, բայց երկար չեն դիմացել. «Շատ վարորդներ,երբ իմացել են հանրապետականի են պաշտպանում նրանց հետ վեճի են բռնվել»։

Ակտիվիստը նշեց, որ ինքը Անի համայնքի ավագանու անդամ է, բայց երկար ժամանակ է իրեն չեն կանչում նիստերին։ Մեր հարցին ի՞նչ է պատճառը, Ագունն  ասաց. «Որովեհտև Արտակ Գևորգյանը ժողովներ է անում ու հիմար որոշումներ է կայացնում։ Գիտի, որ ես գնամ, չեմ թողնի ընդունվեն այդ որոշումները»։


Մարալիկի այս լարված գործողությունները լուսաբանելու նպատակով «ԱդեկՎադ»  հաղորդաշարի հաղորդավարները գնացել էին Մարալիկ, սակայն նրանց և մարալիկցկների մեջ վեճ է բռնվել. «Այդ հաղորդավարները իրենց հաղորդումներից մեկում անդրադարձել էին Մարալիկին՝ խոսելով հեգնական և վիրավորական տոնով։ Բայց այդքանից հետո եկել էին մեզ մոտ։ Բայց մենք հենց սկզբից էլ հասկացանք, որ սա քաղաքական պատվեր է, և ես ի սկզբանե տղաներին ասում էի, որ մատով նրանց չկպնեն։ Բայց իրենք մեզ հրահրում էին։ Տեսախցիկը անջատում էին և մեզ ասում Նիկոլի զոմբիներ և նմանատիպ բաներ, այնուհետև միացնում էին և նկարում մեր ռեակցիան»։


Ագունի խոսքերով վիդեոն ամբողջովին մոնտաժված էր և իրենց սադրանքի պահերը նկարված չեն.  «Իսկ այն փաստը, որ մենք նրանց հրել ենք սուտ է։ Մենք իրենց մի քանի անգամ ասեցինք, որ տեսախցիկը անջատեն։ Երբ չէին անջատում մենք մոտիկացանք օպերատորին, ով հետ-հետ գնաց, հարվածեց համայնքապետարանի լողավազանի պատնեշաքարին և ընկավ, որի պատճառով կոտրվեց շտատիվը։ Բայց իրենք ներկայացրել են, թե մենք ենք հրել»։

Ագուն Սաղաթելյանի խոսքով հաղորդավարները սխալ ցուցմունքներ են գրել ոստիկանությունում. «Չգիտեմ ինչեր են գրել, բայց մենք էլ բացատրագիր ենք գրել։ Սպասենք, տեսնենք ինչ կլինի»,-եզրափակեց նա։

Աղբյուր՝ Armdaily.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->