>





Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:001-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան կանչով մեկնել է Հալաբյան 22 շենք, սակայն շենքի բաց տարածքում ԽՍՀՄ տարիներին կառուցված ստորգետնյա ավտոտնակների հատակը ծակվել է և հրշեջ մեքենան մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել






Այս պահին փրկարարները փորձում են հատուկ միջոցներով ավտոմեքենան դուրս բերել, քանի որ կա վտանգ՝ եթե ծանր տեխնիկա մտնի, հնարավոր է, փլուզում տեղի ունենա: Ավտոտնակների այդ հատվածում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչի պատասխանատուն ավելի շատ բնակիչներն են, իսկ Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուները այս դեպքից հետո պետք է հետևություններ անեն, տեղադրեն հատուկ ցուցանակներ, իսկ շենքի լիազոր մարմնին կամ համատիրությանը պարտավորեցնեն այդ հակասանիտարական վիճակը վերացեն:



Сообщение Երևանում կանչով դեպքի վայր մեկնած հրշեջ ավտոմեքենան մասամբ հայտնվել է փոսում. ժամանել են Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը появились сначала на MediaNews.


от admin

-->