>

ՀՀԿ–ն անթույլատրելի է համարում ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի

Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածումը։

Նման եզրահանգման են եկել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։




Քոչարյանի զոհերը

Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին


մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ առաջացնելու մեջ, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ–ն ասել էր, որ «վերջին շրջանում





Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման

հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին»։

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի արևելյան սահմաններին, ինչպես նաև


նախիջևանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականներն արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։

«Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի և

ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում խոսել են նաև ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների



առաջիկա գործունեության հետ կապված հարցերի մասին, կարեորել Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման և լիարժեք աշխատանքի հարցը։

Նշենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին

Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ Արցախի

հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման առաջարկով և այդ հարցի շուրջ լրացուցիչ հիմնավորումներով։

Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։

Օրակարգում 7 հարց է ընդգրկված, որոնցից մեկն էլ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցն է լինելու։

Сообщение Սերժ Սարգսյանի ուշագրավ անդրադարձը. Ուր են տանում տողատակերը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->