>


Այսօրվա գործադիր նիստին ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ադրբեջանի գործողությունները ՀԱՊԿ-ին վարկաբերկման միտում ունեն։








Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈւ-ները ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ ՀՀ տարածքում (Սոթք, Խոզնավար տարածքում), այլեւ շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում, փորձելով, վարկաբեկել ՀԱՊԿ-ի համակարգը։

«Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ։ Սույն թվականի սեպտեմբերից Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը։ Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը եւ ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ ԶՈւ-ի կողմից որեւէ սադրանք։


Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում ՝ մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը», — ասաց Փաշինյանը։



Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց։

Մանրամասները ՝ տեսանյութում։

Сообщение «ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում ՝ կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ․..». Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->