>


Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 7 քաղաքացիների:








Քոչարյանի զոհերը

Այդ անձինք են Միսակ Սամվելի Հարթենյանը, Արմեն Լևոնի Պուչինյանը, Դանիել Հրանտի Մելքոնյանը, Հայկ Արամի Գուրգենյանը, Միքայել Նարեկի Աղաջանյանը, Անդրանիկ Արմենի Աղաջանյանը:


Իսկ Գագիկ Աշոտի Վարդանյանին տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:



«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում»,- նշված է կառավարության որոշման մեջ:

Сообщение Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց մշակույթի և սպորտի ոլորտներում նվաճումներ ունեցող 7 քաղաքացու появились сначала на MediaNews.


от admin

-->