>


Այսօր կառավարության նիստում քննարկվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթության մասին» և կից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ հարցը։








ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական», «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում․ «Նախագծերի ընդունմամբ իրավական հիմք ու լիազորող նորմեր կապահովեն հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կրթական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից»։

Նախարարի պաշտոնակատարը հիշատակեց, որ գործող կարգերով պետության կողմից ուսուցման վարձի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող և օրենքով նախատեսված սոցիալական խմբերին պատկանող ուսանողները, ինչպես նաև անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները․ «Բացի օրենքով սահմանված շրջանակից՝ սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ և 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքներով»։


Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են առանձին խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից, կամ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ․ «Առաջարկվող փոփոխությունների արդյունքում՝ Կառավարության կողմից կհաստատվեն համապատասխան կարգեր, որոնցով կկարգավորվեն նաև մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրված կրթական ծրագրով ընդունված 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստերի չափերը»։



ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ չի կարելի կրթության ոլորտում բացառապես հիմնվել սոցիալական բաղադրիչի վրա, որովհետև շատ հաճախ դիպլոմով չեն կարողանում աշխատանք գտնել․ «Պետությունը պետք է օգնի այն մարդուն՝ ով ուզում է ստանալ կրթություն, ոչ թե դիպլոմ»։

Այս նախագծով օրենքում ներառված ուսանողների նոր խմբերը հնարավորություններից կօգտվեն ուսման մեջ առաջադիմություն ունենալու դեպքում։

Сообщение «Պետությունը պետք է օգնի այն մարդուն՝ ով ուզում է ստանալ կրթություն, ոչ թե դիպլոմ…».Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->