>


«Նախատեսվում է ձեռք բերել «Սինոֆարմ» և «Ֆայզեր» ընկերությունների արտադրության 500 հազար դեղաչափ պատվաստանյութ: Այդ ուղղությամբ միջոցները 3 մլրդ 459 մլն դրամ է կազմելու»,- այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց
առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը բյուջեի միջոցները տեղաբաշխելու հարցի քննարկմանը:








Անդրադառնալով պատվաստումների ընթացքին առնչվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց. «Պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է, և մենք արդեն իրականացրել ենք 163 հազար պատվաստում:

Իհարկե, այս որոշման շրջանակներում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը ևս կխթանի մեր քաղաքացիների ավելի ակտիվ կերպով պատվաստմանը»:


Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ շուտով ներկայացնելու են սահմանափակումների փաթեթ. «Դելտա շտամի պարագայում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստման շեմը բարձրացնել ավելի քան 70 տոկոս: Մենք Հայաստանում նկատում ենք կայուն հարաբերական կայունություն, բայց մի փոքր աճ նկատվում է: Պետք է ամեն ինչ անենք, որ այս տենդենցը պահպանվի, և կտրուկ աճ չունենք»:



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշեց պատվաստանյութերի փոխանակության հարցում Վրաստանի հետ համագործակցությունը. «Այժմ Վրաստանը պատրաստվում է 50 հազար դոզա նվիրել Հայաստանին՝ փոխանակման կարգով»:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարն էլ հավելեց, որ Լիտվայի կառավարությունն էլ 27 հազար դեղաչափ կնվիրաբերի ՀՀ-ին:

Сообщение «Նախատեսվում է ձեռք բերել «Սինոֆարմ» և «Ֆայզեր» ընկերությունների արտադրության 500 հազար դեղաչափ պատվաստանյութ…».Ավանեսյան появились сначала на MediaNews.


от admin

-->