>





ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Ադրբեջանում հայ ռազմագերիների և պատանդների շինծու դատավարություններին:





«Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որոնց հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների, և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ ԼՂ-ում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,- ասաց Փաշինյանը:




Сообщение «Վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ խաղաղապահների պատասխանատվության գոտիներում…»․ Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->