>


«Հակառակորդի կողմից փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը և լուսադեմին՝ Վերին Շորժայի այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր են ընթացել։ Այսօր մեկ վիրավոր ունենք, նա վիրավորվել է ուսի շրջանում, վիրահատել ենք, նորմալ է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։








Դիտարկմանը՝ «Հետք»-ը, Ձեզ հղում անելով, հրապարակել էր, որ ռուս խաղաղապահներ են տեղակայվել այդ դիրքում, մարզպետն արձագանքեց. ««Հետք»-ը մի քանի նախադասություն խառնել է իրար, հետագայում իմ օգնականի հետ զրուցել է և հոդվածի ներքևում հետգրություն է ավելացրել։ Այդ հատվածում ռուս խաղաղապահներ չեն տեղակայվել»։


Մարզպետի խոսքով՝ հրադադարի հարցում բանակցային որոշակի պրոցես եղել է երեկ, և հիմա էլ կա այդ պրոցեսը. «Մի քանի օր առաջ բավական աշխատանք տարվեց ռուսական կողմի հետ, նույնիսկ հստակ տեղերը կային, թե ռուս խաղաղապահները որտեղ պետք է տեղակայվեին, բայց հիմա ընթացքը չեմ կարող ասել, որովհետև ես չեմ մասնակցում քննարկումներին։ Բայց տեղանքը որոշվել էր Սոթք-Խոզնավար հատվածում»։

Լրագրողների այն դիտարկմանը՝ սահմանամերձ համայնքի բնակիչները նշում են, որ չունեն արոտավայրեր և խոշոր, մանր եղջերավոր անսուններին արածեցնում են բակային հատվածներում, իսկ այդ խոտը սպառման եզրին է, և ստիպված են էժան գնով վաճառել անասուններին՝ Գնել Սանոսյանը պատասխանեց. «Իսկապես կա նման խնդիր, բայց ոչ թե արոտավայրեր չունեն, այլ կան արոտավայրեր, որտեղ անասուններին տանելու դժվարություն կա։



Արոտավայրերի չափը սահմանափակվել է ոչ միայն մեզ մոտ, այլև ողջ հանրապետությունում, կա խոտի պակաս, ինչը ենթադրում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ։ Մեր բանակային կորպուսի հետ համաձայնեցրել ենք, որ այն վայրերը, որտեղ ենթադրվում է, որ անվտանգ չեն լինի բնակիչների համար, իրենց միջամտությամբ կարողանան անասուններին արածեցնել և խոտի հավաքման պրոցես կազմակերպել»։

Сообщение «Այսօր մեկ վիրավոր ունենք՝ վիրավորված ուսի շրջանում. վիրահատել ենք, նորմալ է…». Գեղարքունիքի մարզպետ появились сначала на MediaNews.


от admin

-->