>

Նախորդ գիշեր մարտական գործողությունների ժամանակ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինվորին դեռ չեն վիրահատել։




Քոչարյանի զոհերը

Բժիշկներին պետք է մեկ-երկու օր՝ վիրահատություն կատարելու համար։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։





Նա հավելեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնված ժամկետային զինծառայող Վաչագան Մարտիրոսյանի վիճակն այսօր գնահատվում է ծանր, այսինքն՝ դրական դինամիկա կա. «Վիրավորներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկներն իրենց ամենօրյա գործողություններն անում են՝ վիրավորները պատշաճ բժշկական հսկողության ներքո են»։ Նշենք, որ Սահակ Օհանյանը երեկ տեղեկացրել էր, որ Վաչագան Մարտիրոսյանը երկու անգամ է վիրավորում ստացել՝ ազդրի և պարանոցի շրջանում, որից մեկը՝ ականի պայթյունի ժամանակ։


Սահակ Օհանյանից հետաքրքրվեցինք նաև՝ երեք օր առաջ հակառակորդի կրակից վիրավորում ստացած և երիկամը հեռացրած 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Աթասյանի ինքնազգացողությունից։ Ի պատասխան մեր հացադրման՝ Ռազմաբժշկական վարչության պետն ընդգծեց, որ այդ զինվորի կյանքին ևս վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ գիշերն Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալված մարտական գործողությունները դադարել էին ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջոցով, սակայն այսօր Ադրբեջանը կրկին խախտել էր հրադադարը՝ ծավալվեր էր կարճատև փոխհրաձգություն։



Ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմն ընդհանուր ունի 3 զոհ և 5 վիրավոր։ Նշենք, որ զոհվածներից երկուսը ժամկետային զինծառայողներ էին, իկ մեկը՝ պայմանագրային։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ այսօր վիրավորված զինվորն արդեն իսկ վիրահատվել է և կյանքին վտանգ չի սպառնում։ Զինվորը վիրավորումն ստացել էր ուսի հատվածում։

Сообщение Երեկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի մոտ կա դրական դինամիկա․ այս պահին որևէ վիրավորի կյանիքն վտանգ չի սպառնում появились сначала на MediaNews.


от admin

-->