>


44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի թույլ տված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ 250 հայ գերիների մասով, ՀՀ կառավարությունը ներկայացրել է միջպետական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Գանգատի քննությունն ընթացքի մեջ է: Այս մասին Civic.am-ին, հարցմանն ի պատասխան, տեղեկացրեց ՄԻԵԴ գրասենյակի փորձագետ Հասմիկ Սամվելյանը։








Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի կողմից արդեն իսկ ներկայացված են տարբեր գանգատներ՝ պատերազմական հանցագործությունների, չթույլատրված զինամթերքի կիրառման, ահաբեկիչների՝ սիրիացի վարձկանների վերաբերյալ. «Առանձին գանգատ կա Թուրքիայի դեմ։ Այս գանգատները ներկայացվել են, և դիմումներն ընդունվել են ՄԻԵԴ-ի կողմից։ Արդեն նրանք պետք է ընթացք տան: Այն, որ ՄԻԵԴ-ն ընդունել է, արդեն մեր օգտին է»։


Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում «սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով» կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:



Մասնավորապես, հայաստանյան կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի ու մի շարք այլ իրավունքներ:

Сообщение ՀՀ կառավարությունը 250 հայ գերիների վերաբերյալ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի появились сначала на MediaNews.


от admin

-->