>

Վրաստանում տեղի են ունենում հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց մասնակցում է նաեւ Ադրբեջանը։





Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանի մասնակցությանը «Agile Spirit 2021» զորավարժություններին, հայտարարել է, որ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է։





«Մենք գնահատում ենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ: Դրանք գործընկերային հարաբերություններ են, և կա ընդհանուր քաղաքական կամք այդ հարաբերություններն ավելի զարգացնելու համար: Իհարկե, մեզ համար կարևոր է, որ նման զորավարժությունների սցենարները ոչ մի քողարկված գործողություններ չպարունակեն մեր երկրի վերաբերյալ», — հավելել է Պեսկովը։


Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» զորավարժությունները, որին մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրների, ինչպես նաև հարեւան Ադրբեջանի, Վրաստանի զինծառայողները։

Զորավարժություններին մասնակցում է 2․500 զինծառայող Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից։ 1500-ը վրացիներ են, ևս 700-ը՝ ամերիկացիներ։



 

 

Сообщение «Ադրբեջանը ինքնիշխան պետություն է…»․ Պեսկովը՝ Ադրբեջանի ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու մասին появились сначала на MediaNews.


от admin

-->