>


Ամերիկյան կայքերից մեկում մի երիտասարդ կիսվել է լուսանկարով՝ ցուցադրելով, թե մայրն իր հարսանիքին ինչ նվեր է մատուցել: Տեսքից արտասովոր ոչ մի բան չկա, սովորական լուսամփոփ է, սակայն կոլբայի պարունակությունն իրականում սիմվոլիկ է:












Դրա մեջ լցված են իրեր՝ հավաքված երիտասարդի գրեթե ողջ կյանքի ընթացքում: Տղան ծնվել է 1986 թվականին, ու այդ ժամանակվանից սկսած նրա մայրը՝ յուրաքանչյուր անգամ հագուստը լվանալուց առաջ հանել է նրա գրպանների պարունակությունը. մետաղադրամներ, մանրուքներ, տիպեր, թղթիկներ:




Բնականաբար, կինը ոչինչ չէր գցում աղբը, այլ դասավորում էր հատուկ արկղիկի մեջ, իսկ որդուն թույլ չէր տալիս բացել այն: Ընդ որում մանրուքները ոչ միայն մանկությունից էին, այլև պատանեկության տարիներից:

Ի վերջո կինն այդ կոլբան տվել է որդուն՝ որպես հարսանեկան առանձնահատուկ նվեր: Մոր նվերը հուզել էր բոլորին, քանի որ այն խորհրդանշում էր ծնողների տանն անցկացրած տարիները:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->