>

Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։




Քոչարյանի զոհերը

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետևանքները։





Շեշտվել է, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։


Երկուստեք ընդգծվել է անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։ Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը շեշտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի՝ մայիսի 12-ի դրությամբ ելման դիրքեր անհապաղ և անվերապահ դուրս բերելու անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը։



Զրուցակիցները կարևորել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը։ Այս առումով Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումը։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Արևելյան գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Сообщение Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ появились сначала на MediaNews.


от admin

-->