>

«Էրեբունի» ԲԿ-ից 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մոր` Լալի Այդոևայի բուժօգնության դեպքի առնչությամբ հայտնում են.





«Ավտովթարի հետևանքով տուժած Լալի Այդոևան ողնաշարի կոտրվածքով հուլիսի 28-ին տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։





Անհրաժեշտ հետազոտություններից և բուժօգնությունից հետո ցուցվել է ողնաշարի վիրահատություն, որի ժամանակ պետք է օգտագործվի մետաղական կոնստրուկցիա, ինչը պետական պատվերի ցանկից դուրս է։ Այդ իսկ պառճառով «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել գնել ողնաշարի վիրահատության համար պահանջվող մետաղական կոնստրուկցիան։


Սակայն որպես ԱՊՊԱ պատահար` ապահովագրական ընկերությունն ինքն է պատրաստակամություն հայտնել աջակցել և փոխհատուցել ինչպես կնոջ բուժման ծախսերը, այնպես էլ մետաղական կոնստրուկցիայի արժեքը։ Վիրահատությունը նախատեսվում է կատարել վաղը։ Պացիենտի վիճակը կայունացել է»,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը հայտնել էր, որ որդու գերեզմանից Երևան վերադառնալիս, Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել և ծանր վիճակում է Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը` տիկին Լալին:



Դավիթ Այդոևն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ֊ի օգոստոսի 10֊ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երեւանում։ Սովորել է Հայ-Ամերիկյան բժշկական քոլեջում։ Զբաղվել է թեթև ատլետիկայով։ Նա ի սկզբանե ծառայության է անցել Ջրականում։

Դավիթն այդ ընթացքում իրեն պատվով է դրսեւորել զինծառայության մեջ, իսկ պատերզամի մեկնարկից հետո պարզապես փառավոր վարք է դրսեւորել: Ասում են՝ հրամանատարի վիրավորվելուց հետո՝ Դավիթն է ստանձնել զինվորների հրամանատարությունը, կարողացել է ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոեւի բլուր։ Ցավոք, Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5֊ին։

Сообщение «Էրեբունի» ԲԿ-ն՝ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մոր վիճակի մասին появились сначала на MediaNews.


от admin

-->