>

Ադրբեջանը հերթական զորամասն է բացել Արցախի գրավյալ տարածքում։





Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։





Հրետանային զորամասը բացվել է Արցախի Ասկերանի շրջանի գրավյալ հատվածում։ Զորամիավորման հրամանատար Մայիս Բարխուդարովը մասնակցել է բացման միջոցառմանը։


Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ զորամասը բացվել է Արցախի Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, որը այժմ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Գյուղի մանկապարտեզն էլ ադրբեջանցիները վերածել են զորամասի։

 



Сообщение Ավետարանոց գյուղի մանկապարտեզն Ադրբեջանը վերածել է զորամասի появились сначала на MediaNews.


от admin

-->