>

Շիրակի մարզի Իսահակյան համայնքում սիբիրյան խոցով վարակված անասուններին պատվաստել են հետո, երբ անասնաբույժի տանը հայտնաբերել են պատվաստանյութերը։




Քոչարյանի զոհերը

Պարզվում է` Շիրակի մարզի Իսահակյան համայնքում կենդանիները պատվաստված չեն եղել։ Դեռ հուլիսի սկզբին այս գյուղում էին արձանագրվել սիբիրյան խոցի դեպքերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։
Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Իսահակյան համայնքում սիբիրյան խոց է հայտնաբերվել` 7 անձ հոսպիտալացվել էր, 6 խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր կենդանիներ էին անկել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Իսահակյան գյուղում տան բակում գտնվող անասնագոմում կախվել է տեղի անասնաբույժը։





«Մեզ զանգահարել և ասել են, որ սիբիրյան խոց է տարածվել Իսահակյան գյուղում։ Գյուղ հասնելուց հետո մեր մասնագետները պարզել են, որ անասնաբույժը չի պատվաստել կենդանիներին` պատվաստանյութերը հայտնաբերվել են անասնաբույժի տանը։ Սակայն տղամարդն արդեն իսկ ինքնասպանություն է գործած եղել»,– ասել է Հարությունյանը։


Նրա խոսքով` պատվաստանյութի հայտնաբերելու պահից սկսած` ամբողջ գլխաքանակը պատվաստվել է։ Հարությունյանը տեղեկացրեց` անհրաժեշտ պահին բոլոր անասնաբույժներին տալիս են պատվաստանյութ, և նրանք պարտավոր են համայնքի բոլոր անասուններին պատվաստել, ինչն էլ արվել է բոլոր համայնքներում։ Իսահակյան համայնքի անասնաբույժին նույնպես տվել են պատվաստանյութ, սակայն ինչ-ինչ պատճառներով նա չի պատվաստել կենդանիներին։

«Ենթադրում եմ, որ նա այդ պատվաստանյութից որևէ օգուտ չունի։ Քանի որ անասունները սարեր տանելու ժամանակն էր, գուցե և չի հասցրել, բայց գյուղացիներին խնդրել է, որ ստորագրեն` իբրև թե ինքը պատվաստել է։ Անասնաբույժն ասել է գյուղացիներին, որ հետո կանի պատվաստումը »,–ասաց Հարությունյանը։



Նա հավելեց նաև, որ իրենց մասնագետների` Իսահակյան այցից հետո բոլոր գյուղացիների տնից հավաքել են մորթված կենդանիների մսեղիքը և այրել։

Իսահակյանում սիբիրյան խոցով վարակվելու նոր դեպքեր չեն գրանցվել, բացի եղած 7-ից։

Сообщение Ինքնասպան եղած անասնաբույժի տանը պատվաստանյութեր են գտել появились сначала на MediaNews.


от admin

-->