>





Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում են Աբովյան համայնքի Աբովյան, Մայիսմեկյան և Մուրացան փողոցներից մինչև գերեզմանատուն տանող ճանապարհները, Գայի և Զարյան փողոցներն էլ՝ մասնակի (840 մետր):





Արարատի մարզպետարանը հայտնում է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն 44 միլիոն 500 հազար ՀՀ դրամ է՝ Կառավարություն-համայնք 30%/70% հարաբերակցությամբ:




Նշվում է, որ ճանապարհները, որոնք անկախացումից ի վեր չէին ասֆալտապատվել, շահագործման կհանձնվեն առաջիկա օրերին:

Сообщение Աբովյան քաղաքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները появились сначала на MediaNews.


от admin

-->