>

Factor.am-ի հավաստի տեղեկություններով՝ քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայկական կողմը 1 անօդաչու թռչող սարք է խոցել։


Հիշեցնենք, որ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը 00։10-ի սահմաններում մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում պայթյունի ձայն է լսվել՝ հավելելով՝ հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։








Քոչարյանի զոհերը

Քաղաքապետը, որը խոստացել էր պարզել պայթյունի հանգամանքները, այժմ անհասանելի է։

Տեղեկացանք նաև, որ որոտացել է ևս մեկ պայթյուն, սակայն այս անգամ խոցել չի հաջողվել։ Այս պահին աշխատում է ՀՀ ԶՈւ ՀՕՊ համակարգը։ Թե քանի անօդաչու թռչող սարք է այժմ Վարդենիսի երկնքում՝ հայտնի չէ։


Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը թեմայի առնչությամբ քիչ առաջ գրառում է արել, որում մասնավորապես ասվում է․



Հայկական ուժերը Վարդենիսի ուղղությամբ քիչ առաջ խոցել են ադրբեջանական առնվազն 1 ԱԹՍ։

Հ.Գ տեղեկությունները ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ են, ստացված սեփական աղբյուրներով։

Сообщение Մերոնք Վարդենիսի ուղղությամբ քիչ առաջ խոցել են ադրբեջանական առնվազն 1 ԱԹՍ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->