>

«Բաղրամյան 26»-ը նոր հրապարակում արեց․ Իրավիճակը այս պահին Վարդենիսում

«Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը տեղեկացնում է , որ Հայաստանի օդային տարածքում Վարդենիսի վրայով ներխnւժել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք.




Քոչարյանի զոհերը

«Ըստ մեր հավաստի աղբյուրների, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ներխnւժել են Հայաստանի օդային տարածք Վարդենիսի վրայով:





Մեր տեղեկություններով, հայկական ՀՕՊ համակարգերը երկու անգամ աշխատել են» , – ասվում է «Բաղրամյան 26» տելեգրամ ալիք հաղորդագրության մեջ:


Անօդաչուներից մեկն ընկել է Նորակերտ գյուղի մոտ, մյուսը՝ Կախակն գյուղում։ Հայտնի չէ՝ դրանք եղել են հարվածային, թե՝ հետախուզական։ Այս մասին հաղորդում է Yerevan.Today-ը:

Ավելի վաղ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գեղարքունիքի մարզում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։



«Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- ասել էր Վարդենիսի քաղաքապետը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այս կապակցությամբ դեռ հայտարարություն չի տարածել:

Сообщение «Բաղրամյան 26»-ը նոր հրապարակում արեց․ Իրավիճակը այս պահին Վարդենիսում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->