>


Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի առաջարկը՝ հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու վերաբերյալ, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։





Իմ համոզմամբ՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացները, որոնք բավականին բարդ և երկարաժամկետ գործընթացներ են, չեն կարող ընթանալ ուժի սպառնալիքի ներքո։ Այդ տեսանկյունից, կարծում եմ, նախևառաջ պետք է այս ագրեսիվ հռետորաբանությունը և գործողությունները, որոնք Բաքուն իրականացնում է, դադարեցվեն և նոր հետո խոսենք հնարավոր գործընթացների մասին՝ համապատասխան հիմք և մթնոլորտ ապահովելու միջոցով։ Երևանը մի քանի անգամ տարբեր առաջարկներ է հնչեցրել՝ ընդհուպ մինչև զորքերի՝ հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկի մասին է խոսել երկրի ղեկավարը, բայց այդ առաջարկները մնացել են ոչ միայն անպատասխան, այլև Բաքուն դրան պատասխանել է նոր սադրանքներով։ Բնական է, որ ռուս սահմանապահների կամ Արցախում ռուս խաղաղապահների առկայությունը զսպիչ գործոն է, բայց, իմ համոզմամբ, դրանք կարող են լինել կարճաժամկետ լուծումներ, թեև տեղյակ չեմ, թե դրան ինչպես է վերաբերում ռուսական կողմը և նաև ադրբեջանական կողմը դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել։





Երկարաժամկետ առումով ես հայկական բանակի վերակազմավորմանը, վերազինվելուն և կրկին ոտքին կանգնելուն այլընտրանք չեմ տեսնում, որովհետև մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միակ և լիարժեք պաշտպանը ՀՀ զինվորն է, և ցանկանում եմ երախտիքս հայտնել բոոր զինծառայողներին, որ այսօր անձնազոհ պաշտպանում են մեր դիրքերը՝ ոչ մի քայլ հետ չնահանջելով և չտրվելով թշնամու սադրանքներին։ Հայ զինվորը ամուր կանգնած է իր դիրքերում, և յուրաքանչյուրս պարտավոր ենք շնորհակալ լինել և սատար կանգնել հայկական բանակին։ Բաքուն չի գնում և չի գնալու խաղաղության, իսկ Բաքվին զսպելու միակ միջոցը հայկական ԶՈՒ վերազինումն է։


ՀԱՊԿ-ը շարունակում է լռել սահմանային լարվածության հետ կապված, մինչդեռ Փաշինյանը հայտարարում է, որ սեպտեմբերին այդ կառույցի նախագահությունն անցնելու է հայկական կողմին։ Այս դեպքում ի՞նչ կարելի է առհասարակ ակնկալել։

ՀԱՊԿ նախագահության ստանձնումը ռոտացիոն համակարգով է անցել ՀՀ-ին՝ որպես ՀԱՊԿ անդամ։ Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչ լրացուցիչ գործիքակազմով է դա օժտում, միգուցե կան որոշ գործիքներ, հնարավորություններ այդ շրջանակում, բայց այսպես թե այնպես, ՀՀ-ն ՀԱՊԿ լիարժեք անդամ է և այդ կառույցի ընձեռած հնարավորությունների շրջանակներում կարող է փորձել օգտագործել իր դիվանագիտական մեխանիզմները՝ անգամ առանց նախագահություն ստանձնելու։ Հավանաբար ուղղակի արձանագրվել է փաստը, որ Հայաստանը սեպտեմբերից ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը։



Արդյոք ռուս սահմանապահներին սահմանի երկայնքով տեղակայելով մենք մեր սուվերենության կորուստը չենք արձանագրում։

Բնականաբար, Ադրբեջանն իր առջև մի քանի նպատակ է դրել, և Ալիևի վերջին հարցազրույցում հստակ արձանագրվում էին այն նպատակները, որոնք Բաքուն իր առջև դրել է՝ արցախյան հիմնահարցի ամբողջական փակում, Զանգեզուրի «միջանցքի» խնդրի լուծում, տարածքային հավակնություններ։ Նշում է, որ այն տարածքները, որտեղ իրենք ներթափացնել են, իրենք համարում են «հին ադրբեջանական» հող և հետքայլ չեն անելու, և այս հարցում Հայաստանի կառուցողականությունը փաստացի պատասխան քայլերի չի արժանանում, ընդհակառակը, Բաքուն գնում է սադրանքների։ Եվ իհարկե Բաքուն օգտվում է հետպատերազմյան ստեղծված իրավիճակից և փորձում է իր համար մաքսիմալ դիվիդենտներ շահել, նպաստավոր դիրքեր և պայմաններ ապահովելու համար հնարավոր առաջիկա բանակցություններից առաջ, որի մասին խոսում եմ ԵԱՀԿ Մինսկի նախագահող բոլոր պետությունները։

Сообщение Բաքուն չի գնում և չի գնալու խաղաղության, իսկ Բաքվին զսպելու միակ միջոցը հայկական ԶՈՒ վերազինումն է появились сначала на MediaNews.


от admin

-->