>





ՀՀ ՊՆ-ն երկրորդ անգամ է հայտնում ՀՀ տարածք Բաքվի անօդաչուների ներթափանցման փորձերի մասին: Հայկական ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են այդ փորձերը, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ անօդաչուների մի մասը խոցվել է: Դրանք մասնավորապես փորձել են հայտնաբերել հայկական ՀՕՊ տեղակայման վայրերը՝ ոչնչացնելու նպատակով:





Ի՞նչ անօդաչուներ են դրանք եւ որտեղից են կառավարվում. կարծում ենք, հայկական կողմը պետք է այս հարցով պարզաբանումներ պահանջի նախեւառաջ Ռուսաստանից: Բանն այն է, որ Ակնայում հիմնվել եւ գործում է ռուս-թուրքական կենտրոնը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իրականացնում է հրադադարի պահպանման մոնիտորինգ, կիրառելով նաեւ անօդաչուներ: Դա թուրքական կողմի համար ծառայում է նաեւ որպես հետախուզական կենտրոն՝ ռուսների հետ համաձայնեցված, հայկական կողմի տեղաշարժերը հսկելու համար, մինչեւ 200 կմ խորությամբ:




ՀՀ ՊՆ-ն տվել է հստակ ձեւակերպում՝ անօդաչուները փորձել են ներթափանցել ՀՀ տարածք: Այսինքն, Ակնայի կենտրոնը կամ չի վերահսկում իրավիճակը, կամ հենց այդտեղից են կառավարվում կամ ուղղորդվում անօդաչուները:

Сообщение Ինչ անօդաչուներ են փորձել ներխուժել ՀՀ տարածք եւ որտեղից են դրանք կառավարվում появились сначала на MediaNews.


от admin

-->