>

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիխանովը սպանվել է Վրաստանում։

Ինչպես հայտնել է ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, վկայակոչելով իր աղբյուրները, Բաքիխանովին հրել են Թբիլիսիում նրա վարձակալած բնակարանի պատուհանից:





Լապշինը գրում է, որ ավելի վաղ ադրբեջանցի ընդդիմադիրը հետապնդվել է Ադրբեջանում։





Նա ձերբակալվել է Բաքվում, որտեղ նրան դաժանորեն ծեծել է ոստիկանությունը՝ պահանջելով ներողություն խնդրել բռնապետ Իլհամ Ալիեւից իր հասցեին նախկինում հնչեցրած քննադատության համար։


Հետապնդումներից փրկվելով՝ Բաքիխանովը փախել է հարեւան Վրաստան, որտեղ, սակայն, նույնպես հասել է արյունալի ռեժիմի ձեռքը։

Թբիլիսիում բլոգերի վրա հարձակվել են մի քանի մարդ եւ դաժան ծեծի ենթարկել։ Ի վերջո, Ալիեւը որոշել է ընդմիշտ փակել իշխանությանը քննադատողի բերանը։



Բաքիխանովի մարմինը գտել են իր բնակարանի պատուհանների տակ։ Վրաստանի իրավապահ մարմինները ձգձգում են հետաքննությունը։

Կա ենթադրություն, որ Ադրբեջանն ազդում է հետաքննության վրա, եւ սպանությունը կարող է որակվել որպես ինքնասպանություն։

Сообщение Վրաստանում մահացած են գտել Ալիեւին քննադատող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->