>


Դեռ  երեկ գիշեր համացանցում սկսեցին շրջանառվել լուրեր, որ ՊՆ-ն  վնասազերծել է ՀՀ  օդային  տարածքը խախտող ադրբեջանական ԱԹՍ-ները։ Վաղ առավոտյան արդեն ՊՆ-ն  հանդես  եկավ  հաղորդագրությամբ,  որտեղ հայտնում էր Բաքվի անօդաչուների ներթափանցման փորձերի ու դրանց վնասազերծման մասին։








Քոչարյանի զոհերը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։


«Aerostar»-ն իրենից ներկայացնում է հետաքուզական տիպի ԱԹՍ։ Բաց աղբյուրներից ստացած տեղեկություններով՝ մինչ օրս Ադրբեջանում հավաքել են Orbiter-2M և Aerostar հետախուզական ԱԹՍ-ներ:

Դեռևս 2009 թվականին  Իսրայելն ու Ադրբեջանը համաձայնագիր ստորագրեցին Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման վերաբերյալ: 2011 թվականի մարտին ձեռնարկությունը շահագործման հանձնվեց AZAD Systems Co անունով իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օժանդակությամբ, որից Ադրբեջանը նախկինում ձեռք էր բերել Aerostar անօդաչու թռչող սարքեր: Այդ պահից ձեռնարկությունը սկսեց թողարկել Orbiter 2M- ը «Garangush» (ծիծեռնակ) անունով և Aerostar- ը «Shaсhin» (Շախին) անունով: Ընկերությունը պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրել արտադրված անօդաչու թռչող սարքերի թվի վերաբերյալ, բայց այնուամենայնիվ, մինչ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսվելը, դատելով «Շախին» մակնիշի ԱԹՍ-ի կողային համարներից, դրանցից արտադրվել է առնվազն 60-ը:



Ընդ որում,  դատելով  ըստ  համացանցում հասնելի տվյալների, գիշերը ՀՀ ՊՆ-ի  կողմից խոցված Aerostar  ԱԹՍ-ի  արժեքը տատանվում է 1,5-2 մլն դոլար։

 

Сообщение Թշնամու ինչ ԱԹՍ է խոցել հայկական զինված ուժերը, և որքան այն արժե появились сначала на MediaNews.


от admin

-->