>


Ախորժելի և սննդարար, շատ գեղեցիկ ու համեղ դդմիկից տորթ, որի տեսքը կգերի ձեզ: Պատրաստվում է շատ արագ ու պարզ եղանակով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը


  • դդմիկ՝ 600 գ
  • ձու՝ 2 հատ
  • սոխ՝ 200 գ
  • լոլիկ՝  3 հատ
  • ալյուր՝ 40 գ
  • աղ
  • թթվասեր և մայոնեզ՝ յուր. 60 գ
  • սխտոր՝ 3 պճեղ
  • սամիթ

Պատրաստման եղանակ.





Խոշոր քերիչով անցկացնել դդմիկը, թողնել մոտ կես ժամ: Հետո լավ քամել:

Սոխը մանր խորանարդիկների կտրատել:

Լոլիկները բարակ կտորների բաժանել:

Սոուսի համար խառնել մայոնեզն ու թթվասերը՝ ճզմած սխտորի, նաև սամիթի հետ:


Տապակել սոխը՝ մինչ ոսկեգույն կդառնա, մի քիչ աղ ավելացնել: Թողնել, որ սառի:



Դդմիկով զանգվածին ավելացնել ձու և ալյուր, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Դդմիկով խմորից 5 բլիթ տապակել: Թողնել, որ սառեն:



Յուրաքանչյուր բլիթին սոուս քսել, տապակած սոխ լցնել և դնել լոլիկի կտորներ:

Վերևի շերտին սոուս քսել և զարդարել՝ ըստ ցանկության:

Մի քանի ժամ պահել սառնարանում և մատուցել:

Ի դեպ, միջուկին կարող եք ավելացնել այլ բաղադրիչներ՝ օրինակ, տապակած սունկ:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->