>

Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա: Այս մասին տեղեկացրին բժշկական կենտրոնից։





Փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները:






Վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր, միացված էր արհեստական շնչառության սարք: Ներկա պահին վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, գիտակցությունը տեղն է, սկսել է շնչել ինքնուրույն:



Сообщение Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->