>


Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՄԻՊ գրասենյակի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։








Factor.am-ին ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը փոխանցեց․ «Ժամը 12։30-ի սահմանում Այրվածքաբանության ազգային կենտրոնից ահազանգ ենք ստացել, որ այրվածքներով իրենց մոտ քաղաքացի է տեղափոխվել, մեկնած խումբը պարզել է, որ քաղաքացին ՄԻՊ գրասենյակի մոտ ինքնասպանության փորձ է կատարել՝ հրկիզման եղանակով»։


Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են։



Այրվածքաբանության ազգային կենտրոնից էլ հայտնեցին, որ տվյալ վայրից իրենց մոտ տարբեր վնասվածքներով տղամարդ տեղափոխվել է, բայց այլ մանրամասներ չեն կարող հայտնել։ Քաղաքացին այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Сообщение Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացին ՄԻՊ գրասենյակի մոտ փորձել է ինքնահրկիզվել появились сначала на MediaNews.


от admin

-->