>


Ավարտական փուլում են ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։








Շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թ. օգոստոսին` հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։


Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի տանող մուտքերը։



Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը նշում է, որ ճանապարհի հիմնանորոգումը նպաստում է գյուղի զարգացմանը, բնակիչների բարեկեցության բարձրացմանը։

Сообщение Վերին Կարմիրաղբյուրի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են появились сначала на MediaNews.


от admin

-->