>


ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հուլիսի 30-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց նույն օրը ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված








Քոչարյանի զոհերը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: Անհրաժեշտությունը, ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, բխում է կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներից:

Առաջարկվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցություն ապահովել, ինչպես նաև նախատեսվում է սովորողների այլ առանձին խմբերի ներառել պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող խմբերի շարքում:


Առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել:



Մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները կարևորեցին օրենսդրական նախաձեռնության ընդունումը: Ընդգծվեց, որ Կառավարությունն է տրամադրելու անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Сообщение ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վճարի փոխհատուցումից օգտվողների վերաբերյալ օրենսդրական փաթեթին появились сначала на MediaNews.


от admin

-->