>


Սարան ծանոթացել է Կարլի՝ իր ամուսնու հետ, դպրոցն ավարտելուց հետո: Կինը տարբերվում էր իր հասակակիցներից, սակայն երբեք չէր մտածում այն մասին, թե ինչ տեսք ունի, ինչ է ուտում, և ավելորդ քաշն ինչ հետևանքների կարող է հանգեցնել:

20 տարվա ամուսնական կյանքի ընթացքում Սարան 120 կիլոգրամ ավելորդ քաշ հավաքեց: Այդ տարիների ընթացքում նա բազմաթիվ անգամներ է փորձել դիետա պահել, գոնե մի քիչ նիհարել: Սակայն ամեն անգամ նա էլ ավելի մեծ թափով էր սկսում ուտել ու ավելի շատ էր գիրանում:




Քոչարյանի զոհերը






Մի օր ամուսինն ասաց Սարային, որ միայն նա ինքն իրեն կարող է օգնել, ուրիշ ոչ ոք: Սարան ինքը պիտի գիտակցի, թե ինչի համար է ֆասթֆուդ ուտում և ինչի համար պիտի ազատվի դրանից: Խոսակցությունից հետո կինը երկար մտածում էր ու վերլուծում ստեղծված իրավիճակը, որի մեջ հայտնվել էր միայն սեփական արարքների պատճառով:




Որոշ ժամանակ անց Սարան լուրջ որոշում կայացրեց. նիհարել՝ ամեն գնով: Սկզբում նա բացառեց սննդակարգից քաղցրը, իսկ հետո ալյուրից սննդամթերքը, և իհարկե՝ արագ սնունդը:



Երկու տարում նա կարողացավ նիհարել 20 կիլոգրամ, սակայն կանգ չառավ և շարունակեց ճիշտ ճանապարհով շարժվել:

Սարան ու Կարլը վերջապես կարողացան գնալ ժամադրության: Նրանք իսկապես երջանիկ էին:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->