>


Մեկնարկել է Տաթևը Կապանին Աղվանիով կապող ռազմավարական նշանակության այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքը: Հանրապետական նշանակության 68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են: Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգման աշխատանքը մեկնարկել է 2020-ին:








Քոչարյանի զոհերը

Տաթև վանական համալիրի մոտ նախատեսվում է կառուցել դիտակետ, 10 մլն դրամ արժողությամբ: Այն զբոսաշրջիկներին հնարավորություն կտա հիանալ տարածքի գեղեցկությամբ:

Տաթև — Աղվանի — /Մ-2/ ճանապարհի 43 կմ երկարությամբ հատվածների հիմնանորոգմամբ կստեղծվի Մ-2 միջպետական մայրուղին շրջանցող ռազմավարական նշանակության բարեկարգ ավտոճանապարհ, որը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը:


Կառավարությունը 8.9 մլրդ դրամ է հատկացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 50.7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար:



Այդ ճանապարհներից 44.9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4.1 կիլոմետրը՝ մարզային նշանակության:

Сообщение Աշնանը պետք է շահագործվի Տաթևը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը появились сначала на MediaNews.


от admin

-->