>


Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները քննարկել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա գրառում է արել Facebook–ում` նշելով, որ դրա գործարկման արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։








Քոչարյանի զոհերը

Քերոբյանը Վրաստան կատարած այցիս շրջանակում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։


«Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում»,–գրել է պաշտոնյան։
Նրա խոսքով` անդրադարձել են նաև 2 երկրների միջև գինեգործական տուրիզմի զարգացման հեռանկարներին։



Այցի շրջանակում Քերոբյանն այսօր հանդիպել է նաև փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։ Վրացի գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։

Сообщение Թբիլիսի կարող ենք հասնել 2-3 ժամվա ընթացքում. Վահան Քերոբյան появились сначала на MediaNews.


от admin

-->