>





Հուլիսի 30-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոչ երթևեկելի գոտում:





Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:




Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Сообщение Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները появились сначала на MediaNews.


от admin

-->