>

 





Թուրքիայում զանգվածային անտառային հրդեհները շարունակվում են։ Կրակը մոտեցել է բնակավայրերին, բնակիչները հրատապ հեռանում են կրակի ճիրաններում հայտնված գոտուց։





Քեյջեգիզ քաղաքում, որը գտնվում է Մուղլա նահանգում, խուճապ է ստեղծվել․ մարդիկ վազում են փողոցներով՝ փորձելով դուրս գալ հրե թակարդից։

Իրադրությունը բարդ է նաև առողջարանային Ֆեթիե քաղաքում․ մեքենաները խցանումներ են առաջացրել ճանապարհներին, որոնց երկու կողմերում հրդեհ է։ Twitter-ի օգտատերերը հրապարակում են տեսանյութեր «հրե մայրուղով» երթևեկությունից։


Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ աղետի պատճառը հրկիզումն է։ Շարունակ հայտնվում են կրակի նոր օջախներ։



Հրդեհները սկսվել են հուլիսի 28-ին, Անթալիա նահանգի Մանավգաթ քաղաքից ոչ հեռու, այնուհետև արագ տարածվել այլ նահանգներ, այդ թվում՝ առողջարանային Մուղլու և Այդըն։ Հրդեհների հետևանքով տուժել է ավելի քան 180 մարդ։ Կրակը հասել է հյուրանոցներին, զբոսաշրջիկներին տարհանում են։

 

Сообщение Թուրքիայի բնակիչները հրդեհներից փախչում են «հրե մայրուղով» появились сначала на MediaNews.


от admin

-->