>

Նոր տեղեկատվություն Թուրքիայից


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում անտառային հրդեհներից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել:








«Այդպիսով, աղետի գոտում են հայտնվել Անթալիայի, Մերսինի, Օսմանիեի, Մուղլայի և Ադանայի՝ հրդեհից տուժած շրջանները»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա: Թուրքիան արդեն չորրորդ օրն է՝ պայքարում է լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ. պատճառն ուժեղ քամիներն ու օդի բարձր ջերմաստիճանն են:


Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ:

Բնական աղետի հետևանքով մահացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա:



Կան բազմաթիվ վիրավորներ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում:

Сообщение Նոր տեղեկատվություն Թուրքիայից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->