>


Տանը հյուր տեսնելուն պես վառվռուն աչքերով քույրերը՝ Մանեն և Արփին, ժպտում են, ուրախանում, սկսում մոր՝ Հրանուշի շուրջը պտտվել։ Սակայն «պшտերազմ» բառը լսելուն պես միանգամից ժպիտը դեմքներին սшռում է, մռшյլվում, տխրում են, գլուխները կախում։

9-ամյա Մանեի, 5-ամյա Արփիի և 12-ամյա Վլադիմիրի հայրը՝ Սուրենը, զ ո հ վել է 44-օրյա պшտերազմի ժամանակ։ Կինն ասում է՝ գիտեր, որ չի վերադառնալու։

«Տղուս ասել էր՝ կդառնաս լավ մարդ, կգաս, կկանգնես քարիս մոտ, կասես՝ պա՛պ, դարձել եմ քո երազած տղեն,- հուզվում է 35-ամյա Հրանուշ Աբրահամյանը, երբ խոսում է ամուսնու՝ Սուրենի մասին,- մեկնել էր առաջնագիծ՝ գիտակցելով, որ չի վերադառնալու»։ 




Քոչարյանի զոհերը

12-ամյա Վլադիմիրը, թվում է, ոչ թե դեռահաս է, այլ չափահաս, աչքերում ցшվ կա, հայացքը խիստ է, հասուն։ Հայրը՝ 41-ամյա Սուրեն Հովսեփյանը, նախքան առաջնագիծ մեկնելը արդեն իսկ տղային նախապատրաստել էր, որ պшտերшզմից չի վերադառնալու, «մինչև վերջ կ ռ վելու է»։






«Ամուսինս գիտեր՝ ո՛ւր է գնում ու ինչի՛ համար, հստակ որոշել էր, որ մինչև վերջ պայքարելու է, որպեսզի հարցը վերջնականապես լուծվի և որդուն պшտերшզմ չժառանգի»,- հուզվում է Հրանուշը և նշում, որ Սուրենի կամավորագրվելուց հետո մինչև առաջնագիծ մեկնելը 5 օր ժամանակ է եղել ու այդ ընթացքում որդու հետ զրույցներ է ունեցել։ Հրանուշն անգամ տեղյակ չի եղել այդ զրույցներից:

Ունենալով առողջական խնդիրներ, թողնելով երեք անչափահաս երեխա՝ Սուրեն Հովսեփյանը ընկերոջ հետ որոշում է միանալ Պռոշյան գյուղում հավաքվող ջոկատին և մեկնել պաշտպանելու հայրենիքը։

«Հոկտեմբերի 2-ին առաջին ջոկատը պիտի մեկներ, ընկերոջ հետ պարզել են, որ ավտոբուսը գնացել ա, իրենց չեն կանչել: Պահանջում են, որ Երևանում ավտոբուսն իրենց սպասի, կանգնացնում են ավտոբուսը, իրերը հավաքած դրած էր, արագ վերցրեց, անգամ հաց չկերավ, սոված էլ գնաց։ 

Հասնում ա Երևան, հիշում, որ անձնագիրն ու զինգրքույկը չի վերցրել: Զանգեց, ասեց՝ դու կարաս տաքսիով չուղարկես, բայց անկախ նրանից՝ կուղարկես թե չէ, ես գնալու եմ: Մտածեցի՝ առանց փաստաղթերի ճիշտ չլինի, թող ունենա, ուղարկեցի»,- պատմում է Հրանուշը։

Կինն ասում է, որ երբ ջոկատը հասել է պաշտպանության նախարարություն, ամուսնուն ու ընկերոջը չեն ուզեցել զ ե նք տալ, քանի որ կամավոր տանում էին մինչև 39 տարեկան անձանց, իսկ իրենց տարիքը 40-ից բարձր էր, ամուսինը նաև առողջական խնդիրներ՝ ասթմա ուներ:


«Ասել են՝ զ ե նք կտաք՝ լավ, չեք տա՝ առանց զենքի կգնանք: Լուրջ խոսակցություն ա եղել, գիտեմ, որ պшյքшրի գնով են ստացել իրենց զ ե նքը ու գնացել»։ 


Հրանուշն ասում է՝ չի փորձել ամուսնուն հետ պահել, որովհետև գիտեր, եթե որոշում է կայացրել, ապա այն փոխել չէր կարող։

Հրանուշը հուզմունքով ասում է, որ ջոկատը որոշում է գնալ և պաշտպանել ամենաբարդ ճակատը՝ Վարնկաթաղի բարձունքը:


«Հոկտեմբերի 6-ի լուսադեմին սկսվում է բլիժնիյ բ ո յը [մերձшմшրտը.- հեղ.], шդրբեջшնցիների սպեցնшզը [հատուկ նշшնшկության ջոկատը.- հեղ.] հшրձшկվում է մերոնց վրա։ Բոլորը զ ո հ վում են, բայց բարձունքը չեն հանձնում: Հանգիստ կարող էին էդ բարձունքից գլորվել ներքև, բայց ոչ ոք չի շպրտում զենքը ու չի փախնում։ Մինչև վերջ կռվում են ու սեփական կյանքի գնով պահում բարձունքը»,- դողացող ձայնով պատմում է 35-ամյա կինը։



Հրանուշն ասում է՝ ամուսնու հետ պատահած ո ղ բերգական դեպքից օրեր անց՝ հոկտեմբերի 10-ին են տեղեկանում այդ մասին։

Կինն ասում է՝ 12 տարեկան տղան միանգամից 10 տարով մեծացավ և տղամարդ դարձավ, աղջկա մոտ հոգեբանական խնդիրներ են երևան եկել, հոգեբանի այցելությունների շնորհիվ միայն երեխան կարողացել է փոքր-ինչ հաղթահարել սթրեսը, իսկ Հրանուշը զգում է ոչնչով չլցվող անհուն դատարկություն, ֆիզիկական և հոգեբանական մեծ բեռ իր ուսերին:

«Երբ իմացանք, որ ամուսինս զ ո հ վել է, տղաս սեղմեց ատամներն ու ամբողջ ժամանակ չլացեց։ Ասեցի՝ տղե՛ս, խնդրում եմ՝ մի քիչ լացի, որ հանգստանաս: Ասեց՝ չէ՛, մա՛մ, ես պապային խոսք եմ տվել։ Պապան ասեց՝ ես չեմ գալու, ինձ բերելու են, որ բերեն, չլացեք։

Միայն Աստծուն է հայտնի, թե ինչերի միջով ենք անցել։ Աղջիկս 4 ամիս «պապա» բառը չասեց, գոռում, ճվում էր, թողնում, փախնում էր, շունչը պահում, կապտում էր: Տեսա՝ տարբերակ չկա, վերցրեցի երեխուս, տարա հոգեբանի մոտ: 4 ամիս կուրսերի գնացինք, հասանք նրան, որ Մանեն 8 ամիս հետո ասեց «պապա» բառը։ Էս դшտшրկությունն ու դшժшնությունը, որ զգացինք, թշնшմիս չզգա»,— կրկին հուզվում է Հրանուշը։

Սուրենը կահույքագործ էր, ինքնուս քանդակում էր ու նկարում։

Ընտանիքի հենարանն էր, չափից շատ աշխատասեր, հումորով, կատակասեր, շրջապատի ոգին էր, շատ զգացմունքային, երբեմն էլ՝ տաքարյուն ու կռվարար․ այսպես է նկարագրում կինը սիրելի ամուսնուն։

«Ես իսկապես թիկունք եմ կորցրել։ Ինձ բամբակի մեջ էր պահում, ոչ մի բանից տեղյակ չէի, հիմա էդ ամեն ինչը ուսերիս ա ընկել, հիմա մեր տանն ամեն ինչ փչանում ա, տղես ասում ա՝ երևի տունն էլ գիտի, որ պապան չկա։

Սուրենը զրոյից ստեղծեց էս տունը։ Հասցրեց կյանքում անել էն, ինչ տղամարդը պիտի աներ՝ տուն ստեղծեց, ծառ տնկեց, երեխա ունեցավ և հայրենիքի հանդեպ պարտքը տվեց»,- դողացող ձայնով նշում է կինը։

Հրանուշն ասում է՝ վիշտը մեծ է, դարման չկա ցավին, բայց ուժերը հավաքում է, որ երեխաները չկոտրվեն, չտեսնեն իրեն հուզվելիս, արտասվելիս, որ գոտեպնդվեն, շարունակեն ապրել: «Այլ տարբերակ չկա»,— նշում է նա։

«Իրավունք չունեմ կոտրել իմ երեխաներին, իրանք տեղից հայր չունեն, ես առանց մոր թողելու իրավունք չունեմ,— «Մեդիալաբին» ասում է նա և դառնությամբ շարունակում,- պшտերազմին վերջ չկա, բոլոր սերունդները ստիպված պшտերшզմ են տեսնում»։


от admin

-->