>





ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի Աբովյան փողոցի պուրակում հայտնաբերվել և Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Արտյոմ Զ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 17-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) մեղադրանքով:






ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, Արտյոմ Զ.-ն 2017 թ. մարտի 21-ից հետախուզվում էր նաև ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Ժելեզնավոդսկ քաղաքի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք պատճառել) մեղադրանքով: Արտյոմ Զ.-ն ձերբակալվել է:



Сообщение ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում появились сначала на MediaNews.


от admin

-->