>


Յան Թեյը քնքուշ ու բարետես աղջիկ է։ Ժամանակին նա ընդամենը 45 կիլոգրամ էր կշռում, շատ նիհարիկ էր ու թեթև։ Եվ զարմանալի չէ, որ նրա գրավչությունը անտարբեր չէր թողնում տղամարդկանց․ շատերն էին Յանին ուշադրություն դարձնում։ Բայց դա դուր չէր գալիս աղջկա ընտրյալին, ով երկար ժամանակ ուղղակի գեղեցկուհու ընկերական շրջապատից էր։

Դուրս գալով ընկերական հարաբերություններից և անցնելով ավելի լուրջ փուլ՝ երիտասարդը սկսեց վախենալ, որ կարող է կորցնել սիրելի աղջկան։




Քոչարյանի զոհերը






Նրա գլխում մի միտք ծագեց․ նա որոշեց այնպես անել, որ Յանը գրավիչ չլինի ուրիշների համար։ Հենց այդ նպատակով երիտասարդը սկսեց կերակրել սիրելիին, որ նա գիրանա։




Նա ամեն օր Յանին հրավիրում էր ռեստորան, որտեղ վնասակար սնունդ էին ուտում։ Երիտասարդը պատրաստում էր բարձր կալորիականությամբ նախաճաշեր, ճաշեր ու ընթրիքներ՝ հանուն Յանին գիրացնելու։ Նա անգամ կարող էր արթնացնել սիրելիին գիշերվա ընթացքում և արագ ածխաջրերով հարուստ որևէ մի բան հյուրասիրել։ Բնականաբար, նիհարիկ աղջիկը սկսեց շատ արագ քաշ հավաքել։



Երկու տարուց խանդոտ երիտասարդի երազանքն իրականություն դարձավ։ Յանն արդեն կշռում էր 90 կիլոգրամ։ Միայն այդ ժամանակ խենթ տղան համարձակվեց սիրելի աղջկան ամուսնության առաջարկություն անել՝ համոզված լինելով, որ մրցակիցներ չի ունենա։

Յանն ասում է, որ վաղուց էր գլխի ընկել ընկերոջ պլանի մասին, սակայն դա իրեն դուր էր գալիս, որովհետև աղջիկը վաղուց էր երազում անսահմանափակ ուտելու և քաշի համար չանհանգստանալու մասին։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->