>

Հրապարակվել է Թուրքիայում անտառների միտումնավոր հրկիզման հավանական տեսանյութը

Թուրքիայում հրապարակվել է անօդաչու թռչող սարքի կողմից նկարահանված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ մոտենում ծառերին և դրանից հետո սկսվում է անտառային հրդեհը:





Հայտարարվում է, որ տեսանյութում պատկերված անձինք հրկիզողներն են և ազգությամբ քուրդ են:





Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառ են դարձել հրկիզումները, հանցագործները կպատժվեն:


«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ բնական աղետի զոհերը վեցն են, տուժել է 183 մարդ:



 

Сообщение Հրապարակվել է Թուրքիայում անտառների միտումնավոր հրկիզման հավանական տեսանյութը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->