>


«Ադրբեջանցիները բոքսեր են կառուցում ու բարձունքներին տեղակայվում». Շուռնուխի գյուղապետ








Ադրբեջանցի զինվորականները շարունակում են ինժեներական ակտիվ աշխատանքները Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի այն հատվածում, որտեղ տեղակայված են։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը: Թե ինչ են պատրաստվում կառուցել, Արշակյանը դեռ չի կարող ասել։ Հստակ է մի բան՝ ադրբեջանցիները «բոքսեր» են կառուցում ու բարձունքներին տեղակայվում։


Արշակյանի խոսքով՝ ամեն գիշեր ադրբեջանական մեքենաների շարասյուն է մտնում Շուռնուխի մոտ գտնվող գյուղի տարածք։



Հարցին՝ ռուս խաղաղապահներն ուղեկցո՞ւմ են արդյոք ադրբեջանական շարասյանը, Արշակյանը տեղեկացրել է, որ միայն դիրքից դիրք տեղաշարժի ժամանակ են ուղեկցում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Сообщение «Ադրբեջանցիները բոքսեր են կառուցում ու բարձունքներին տեղակայվում». Շուռնուխի գյուղապետ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->