>


Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա, տեղեկացնում է shamshyan.com–ը:








Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արզական գյուղի բնակիչ, 16-ամյա Էդմոն Հ.-ն և Երևանի բնակիչ, 16-ամյա Վահան Ս.-ն:


Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արզական գյուղի բնակիչ, 30-ամյա Խոսրով Հայրապետյանը, Արզական գյուղի Երևանյան փողոցում, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարե պատնեշին, ինչի հետևանքով էլ երեխաները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Խ. Հայրապետյանը աշխատում է «Աղվերան» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր:



Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Сообщение Կոտայքում Mercedes-ը բախվել է քարե պատնեշին. 16-ամյա 2 տղա տեղափոխվել է հիվանդանոց появились сначала на MediaNews.


от admin

-->