>

Արդեն չորս օր է, ինչ Թուրքիայում անտառային հրդեհները չեն դադարում ու վայրկյան առ վայրկյան տարածվում են։ Եթե որոշ օջախներում հրդեհաշիջումը հաջողվել է, ապա մյուսներում դեռ հրդեհը չի դադարել, ավելին՝ տարածվում է՝ ընդգրկելով նոր գոտիներ։ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ․«Անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարել «մարդկային կյանքին սպառնացող աղետի գոտի»։ Վերջինս ավելացրել է, որ իրենք կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բուժելու ժողովրդի վերքերը, փոխհատուցելու նրանց կորուստները, ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պայմանները նախկինից ավելի լավ վիճակի հասցնելու համար։ Տեղեկացնենք, որ այսօր Թուրքիայի նախագահը  կմեկնի աղետի գոտի։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ից սկսած 100-ից ավել անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի 23-ից ավել նահանգներում՝ ընդգրկելով Թուրքիայի զբոսաշրջության կենտրոնները՝ Անթալիան, Բոդրումը, Մերսինը, Մարմարիսը և այլն։ Հրդեհաշիջման աշխատանքներին օրեր շարունակ ներգրավվել են հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ, հարյուրավոր հրշեջ մեքենաների հետ աշխատում են բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: Արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների աշխատանքներին մասնակցում են նաև կամավորներ հարակից բնակավայրերից, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ ու բանակային որոշ ստորաբաժանումներ: Այսօրվա տվյալներով հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ 50-ից ավել քաղաքացիներ՝ տարբեր աստիճանի այրվածքներով  հոսպիտալացվել են։ Նյութական կորուստների մասին արձանագրություններ դեռևս չեն հրապարակվել։





Տեղեկացնենք, որ այսօր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը օգնության ձեռք մեկնելու համար։ Պուտինն էլ իր հերթին ցավակցությունն է հայտնել Էրդողանին՝ երկրում տարերային աղետի ստեղծած իրավիճակի կապակցությամբ։

CNN TÜRK-ի եղանակի տեսության մեկնաբան,  դոկտ․պրոֆ․Օրհան Շենը երեկ ուղիղ եթերում անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայում բռնկված լայնամասշտաբ հրդեհներին և այդ համատեքստում մի քանի կարևոր հարցերի՝ ինչո՞ւ են աշխարհում հրդեհները ավելացել, հրդեհների պատճառներից մեկը արդյո՞ք գլոբալ տաքացնումն է, ինչո՞ւ են տարբեր երկրներում միաժամանակ հրդեհներ բռնկվել, գլոբալ տաքացումը ինչպե՞ս է ազդում հրդեհների վրա։ Նրա խոսքով՝ գլոբալ տաքացումը ազդում է հրդեհների ինչպես առաջացման, այնպես էլ տարածման վրա։ 3 օթերևութաբանական գործոն կա․ խոնավություն, տաքություն, քամի։ Այս գործոնների ցուցիչները վերջին տարիներին գլոբալ տաքացման պատճառով աճել են։ Օրվա շոգ եղանակին աշխարհում  ջերմության 2 աստիճան բարձրացումը ավելի է զգացվում։ Մյուս կողմից՝ Մանավգատում(Անթալիայի շրջաններից մեկն է, որը հրդեհի օջախներից մեկն է) այրվող հումքը չափազանց չոր էր։Եթե այնտեղ  քայլեք, փշրվող տերևների ձայն կլսեք։ Այն անվանում ենք չորացած ճյուղերից կրակի ծածկոց։ Ամռանը այսպիսի եղանակային պայմաններում մեկ կայծն անգամ հրդեհ է առաջացնում, իսկ նոյեմբերին՝ ո՛չ, քանի որ այրման ենթակա հումքը խոնավ է։ Թե որքան են աճել հրդեհները, լավագույն պատասխանն է՝ աշխարհում գլոբալ տաքացում է։ Կա պարամետրերի աճ։ Գլոբալ տաքացման աճը 60 տոկոսով ավելացնում է տարերային աղետները։ Բացի այդ՝ անտառային հրդեհները նույնպես տարերային աղետ են և ցույց են տալիս մեկը մյուսի հետ կապված լինելը։


Սովորաբար անտառային հրդեհները տեղի են ունենում ամռան ամիսներին, սակայն այդ ամիսները Թուրքիայում երկարել են, սեպտեմբեր ամիսն արդեն ամառվա մեկ ամսվա տեղն է գրավել, այդ իսկ պատճառով հրդեհավտանգ շրջանը նույնպես երկարել է։ Պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկել․ հրդեհի ռիսկային օրեր գոյություն ունեն։ Չափազանց բարձր ջերմաստիճանի դեպքում անտառ մուտք գործելը պետք է արգելվի։ Մասնագետի կարծիքով՝ գլոբալ տաքացման հետ մեկտեղ մարդկային գործոնը պիտի աչքի առաջ ունենալ։



Աղբյուրը՝  ArmTimes

 

Сообщение Թուրքիան հայտնվել է անտառային հրդեհների ճիրաններում появились сначала на MediaNews.


от admin

-->