>


Թուրքական իշխանությունները հետաքննում են անտառային հրդեհների պատճառները, որոնք ընդգրկել են երկրի հարավը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:








«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք ամենախիստ պատիժը կկրեն», – ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում։


Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին ավելի վաղ հայտարարել է, որ վերջին 30 օրվա ընթացքում Թուրքիայի 30 նահանգներում 88 անտառային հրդեհներ են մեկուսացվել:

Շարունակվում է 10 հրդեհների մարումը Ադանա (Պոսի շրջան), Անթալիա (Մանավգաթ, Աքսեկի, Գազիպաշա), Մուղլա (Մարմարիս, Կոյչեգիզ), Մերսին (Այդինջիկ, Սիլիֆկե), Օսմանիե (Քադիրլի) նահանգներում: Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետի վեց զոհի և 410 վիրավորի մասին:



Հրդեհներն ընդգրկել են թուրքական հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերը, որոնց տարածքի հյուրանոցներից տարհանվել են մարդիկ: Բոդրումի քաղաքապետ Ահմեթ Արասը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ մերձակայքում գտնվող անտառային հրդեհը մարվել է, բոլոր տարհանված զբոսաշրջիկները վերադարձել են իրենց հյուրանոցներ, տուժածներ չկան:

Сообщение «Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն…». Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին появились сначала на MediaNews.


от admin

-->